Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով այս օրերին գտնվում ԵԽԽՎ-ում:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հայկական պատվիրակության ջանքերի արդյունքում «ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում «գորշ գոտիներ» (grey zones) զեկույցի բանաձեւի նախագծում տեղ գտավ հետեւյալ ձեւակերպումը. «Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ մոնիտորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով»։
Բանաձեւի իմաստով Արցախը «գորշ գոտի է»։




























