Երեւանում այսօր արձանագրված խցանումները պայմանավորված են արարողակարգային միջոցառումներով։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա պարզաբանեց, որ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին երթեւեկությունը դառնում է գերծանրաբեռնված։ Ավելացել են նաեւ պիկ ժամերը։

Նշենք, որ Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներում խցանումներ են։