Թուրքիայի հայտնի հայ ռոք երգիչ Հայկո Ջեփքինը կարող է   թուրքական TV8 ալիքով հեռարձակվող Թուրքիայի ձայնը նախագծի ժյուրիի կազմում լինել։

Ինչպես հաղորդում է թուրքական Haberler-ը, սոցցանցերում ակտիվ շրջանառվում է այն վարկածը, որ երաժշտական նախագծից հեռացած Գյոքհան Օղուզին փոխարինելու է սկանդալային Հայկո Ջեփքինը։

Նշենք, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, սովորել Կեդրոնական վարժարանում։ 1997 ից մտել շոուբիզնես։