Հայտնի անգլիացի խոհարար Ջեյմի Օլիվերը սեփական ձեռքերով  բռնել է Լոնդոնի Հայգեյթ հեղինակավոր թաղամասումի իր տուն ներխուժել փորձող հանցագործին, գրում է BBC-ն:

Օլիվերը կնոջ եւ 5 երեխաների հետ գտնվում էր 8 մլն ֆունտ արժողությամբ տանը, երբ տարօրինակ ձայն լսեց: Դուրս գալով փողոց՝ նա տեսավ անծանոթին, որը փորձում էր նրա տուն մտնել:

«Ջեյմին հունից դուրս էր եկել, նա վազեց բռնելու այդ մարդուն», - պատմում է հարեւաններից մեկը:

43-ամյա Օլիվերը բռնել է գողին եւ տապալել գետնին: Հարեւանները ոստիկանություն են զանգել, իսկ Ջեյմին գողին այնքան ժամանակ է բնռած պահել, մինչեւ չեկա ոստիկանները չեն ժամանել:

Այս միջադեպի շնորհիվ Օլիվերը դարձել  է օրվա հերոսն իր հարեւանների շրջանում, որոնք գովաբանում են գլխավոր խոհարարին համարձակության համար՝ ԶԼՄ-ին մեկնաբանություններ տալով:

Մինչ այդ լրագրողները պարզել են, որ ձերբակալվածին առանց մեղադրանքներ ներկայացնելու բաց են թողել ոստիկանության բաժնից: Ոստիկանության ներկայացուցիչը բացատրել է, որ նման դեպքերում պատճառը հիմնականում հանցանշանների ոչ բավարար քանակն է կամ այն, որ ձերբակալվածը հոգեկան հիվանդություն ունի: