Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի զազրելի սպանությունից 4 տարի անց 28 թուրք քաղաքացիական ծառայողի նկատմամբ հետաքննություն է սկսվել։

 Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  Դինքի գործով հերթական դատավարության ընթացքում Ստամբուլի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազի տեղակալը հետաքննություն է սկսել 28 քաղծառայողի նկատամամբ՝ իրագործելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով դատապարտվել էր Թուրքիան։

 Ուղիղ հետաքննություն է սկսվել Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերի, ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահի եւ այլոց նկատմամբ։

 Նշենք, որ թուրքական մամուլի այս հայտարարությունից հետո պարզաբանմամբ է հանդես եկել հասարակական կարգի եւ անվտանգության վարչության պետ, Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը՝ հերքելով իր նկատմամբ սկսված հետաքննության մասին լուրը։