Լոնդոնում ավարտվել են Wikileaks նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանջի` Շվեդիա արտաքսելու հարցով լսումները:
Երկուշաբթի կայացած լսումներում Ասանջի փաստաբանները հանդես են եկել իրենց պաշտպանյալի արտաքսման դեմ` հայտարարելով, որ Շվեդիայում նրա դեմ անարդար դատավարություն է կայանալու: Նրանք նաեւ մտավախություն են հայտնել, որ Ասանջին կարող են հանձնել Միացյալ Նահանգներին` գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար դատելու նպատակով, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սպասվում է, որ դատարանի վճիռը կարող է կայացվել փետրվարի 8-ին, սակայն դատավորը կարող է հետաձգել վճռի հրապարակումը:





























