«Ժամանակ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` Մարդու իրավունքների պաշտպանի ամենահավանական թեկնածուն Կարեն Անդրեասյանն է: Որպես հավանական թեկնածու` մերձիշխանական շրջանակներում խոսվում է Գրիգոր Բադիրյանի մասին:

ՄԻՊ-ի պաշտոնի հավակնորդների մասին թերթը զրուցել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ: Նա կարծիք է հայտնել, թե Կարեն Անդրեասյանը նպաստել է մամուլի ազատությունը սահմանափակող օրենսդրության մշակմանը, որի պատճառով էլ դատարանը բավարարել է «Հայկական ժամանակ»-ի դեմ հայցը: «Առավոտ»-ի գլխավոր խմբագրի ուշադրությունը թերթը հրավիրել է այն փաստի վրա, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ուզում են նշանակել մեկին, ով հանրությանը հայտնի է մամուլի ազատությունը սահմանափակող օրենք հեղինակելով: «Ի՞նչ գիտեք, որ միայն դրանով է հայտնի: Միգուցե ուրիշ ծառայություններ էլ  է մատուցել իշխանություններին»,-արձագանքել է Արամ Աբրահամյանը: