Ամիսներ առաջ Գիտության պետական կոմիտեում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր արել եւ ֆինանսական խախտումներ հայտնաբերել: Թերթը տեղեկացել է, որ հայտնաբերված խախտումների արդյունքում աշխատանքից հեռացվելու է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`Կարեն Հայրապետյանը:
Նա երկար տարիներ եղել է կառավարության սոցիալական հարցերի վարչության պետը եւ տարիներ առաջ կառավարությունից տեղափոխվել էր կրթության եւ գիտության նախարարություն, ապա` Գիտության կոմիտե: Սակայն զարմանալի է, որ հայտնաբերված խախտումների արդյունքում ոչ թե կոմիտեի պետն է պատժվում, այլ աշխատակազմի ղեկավարը:





























