«ՌԻԱ Նովի ռեգիոն»-ի ընթերցողների միայն 0,56 տոկոսն է հնարավոր համարում հեղափոխական սցենարը Հայաստանում:
Հարցվածների կարծիքով, նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաանհանգիստ տարածաշրջանը Ռուսաստանն է: Հարցվածների կեսից ավելին` 52,57 տոկոսը կարծում է, որ հաջորդ հեղաշրջումը տեղի կունենա Ռուսաստանում:
Ռիսկի խմբում երկրորդը Ուկրաինան է: Ժողովրդական հուզումներն այստեղ հնարավոր են համարում 16,85 տոկոսը: Երրորդ տեղում 8,17 տոկոսով Մոլդովան է: Չորրորդում Վրաստանն է` 5,36 տոկոսով, իսկ հնգյակը եզրափակում է Բելառուսը` 4,7 տոկոսով: Ադրբեջանում հեղափոխության նախադրյալներ են տեսնում 0,82 տոկոսը:
Քվեարկությանը մասնակցել են 6209 մարդ:
Ի դեպ, հարցումն անցկացվել է նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում, իսկ «ՌԻԱ Նովի ռեգիոնը» Հայաստանում ընթերցողների քանակով աչքի չի ընկնում:





























