Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատունը փոստով ծրար է ստացել, որում հրացանի փամփուշտ եւ նամակ է եղել, որում պահանջել են վերադարձնել հյուսիսային տարածքները: Մասնավորապես, գրառման մեջ գրված է եղել. «Հյուսիսային տարածքները մեր հողերն են»: Միջադեպի հետաքննություն վարում է ճապոնական ոստիկանությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ծրարի ստացման մասին դեսպանատան աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությանը երեկ երեկոյան: Նամակի վրա ուղարկողի անունը գրված չէ, այն գցել են Տոկոյի Կանագավա շրջանի փոստային արկղը:
«Հյուսիսային տարածքներ» ճապոնացիներն ասում են Կուրիլյան կղզիներին, որոնք, ըստ ճապոնական կողմի, պատկանում են իրենց:





























