Անկարայում Եգպտոսի դեսպան Աբդուրահման Սալահադինը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին է հանձնել նամակ, որում անհանգստություն է հայտնում Թուրքիայի վարչապետի արած հայտարարության համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Եգիպտոսի դեսպանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ընթացքում նրան է հանձնել Եգիպտոսի արտգործնախարարի նամակը։
Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հայտնել են, որ նամակում զգուշացում է արվել Անկարային՝ չխառնվել իրենց երկրի ներքին գործերին, հիշեցնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որով նա կոչ էր անում Մուբարաքին հրաժարական տալ։





























