Ֆիլիպիննների ամենաաղքատ թաղամասերից մեկում բռնկված հրդեհն առանց տանիքի է թողել 25 հազար տեղացիների:

Հրշեջների համար շատ բարդ է եղել, Մանիլայի փողոցները շատ նեղ են, իսկ խրճիթները կառուցված են հեշտ բռնկվող նյութերից:

Հրդեհի հետեւանքով զոհեր չկան, յոթ մարդ այրվածքներ է ստացել: Տեղական իշխանությունների տվյալներով, այրվել է 500 շինություն: Ենթադրաբար, հրդեհումը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով: