Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղար Թյերի Մարիանին Բաքվում քննարկելու է այդ ոլորտում երկու երկրների համագործակցության հարցերը:
Ֆրանսիայի պետքարտուղարը փետրվարի 10-12-ին այցելելու է Բաքու` տրանսպորտի ոլորտում ադրբեջանական կողմի հետ երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով, գրում է ադրբեջանական Trend-ը:
Ֆրանսիական մի շարք ընկերություններ որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում որոշ նախագծերի նկատմամբ, մասնավորապես երկաթուղու, ճեպընթացների եւ մետրոյի կատարելագործման ոլորտում:





























