Մոսկվայում փետրվարի 4-ին կայացել են Ռուսաստանի ԱԳ փոխնախարար-ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի խորհրդակցությունները:

Փոխարտգործնախարարներն արձանագրել են ռուս-թուրքական համագործակցության բարձր մակարդակը, նշել միջգերատեսչական շփումների պարբերական եւ արդյունավետ բնույթը, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր` ներառյալ իրավիճակը Հարավային Կովկասում եւ ղարաբաղյան կարգավորման շուրջ: