Այսօր շատ դեպքերում Երեւանի վարչական շրջանների ղեկավարները եւ նրանց  աշխատակազմը դիտորդի կարգավիճակում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին տեղի ունեցած  ավագանու նիստի ժամանակ հայտարարել  քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու հավելել. «Քաղաքապետարանը ինչ-որ գործառույթներ, ինչ-որ միջացառումներ ա անում, որտեղ նրանց մասնակցությունը կամ մինիմալ ա, կամ դիտորդի կարգավիճակում են»:

Կ. Կարապետյանն անհրաժեշտ  է համարել վերաբաշխել գործառույթները, ինչն իր կարծիքով, կնպաստի, որպեսզի քաղաքապետարանի աշխատանքը լինի ավելի արդյունավետ:

Թերեւս քաղաքապետին ստիպեց այս հայտարարութունն անել փետրվարի 1-ի տեղացած առատ ձյունը, երբ վարչական շրջանների ղեկավարները մինչեւ կեսօր «քնած էին մնացել», որի պատճառով կաթվածահար էր եղել քաղաքի երթեւեկությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի