Նավթի միջազգային գները երեկվանից սկսել են նվազել։ Շուկայի վրա դրական է ազդել ԱՄՆ-ում վառելիքի պաշարների աճի մասին հաղորդագրությունը եւ Եգիպտոսում իրավիճակի կայունացումը։
«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հյուսիսծովյան նավթը էժանացել է 0,58 դոլարով՝ կազմելով 99,25 դոլար 1 բարելի դիմաց։
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան թեթեւ նավթի մարտյան ֆյուչերսները վաճառվել են 87,48 դոլարով 1 բարելի դիմաց՝ էժանանալով 1,55 դոլարով։
Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային գների ազդեցությամբ Հայաստանում մոտ 10 տոկոսով թանկացել է բենզինը։



























