Երեւանում անօրինական առեւտուրն արգելելու հարցում քաղաքապետը Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված: «Անօրինական առեւտուրը պետք է չլինի: Անկախ նրանից, այն մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, պետք է անօրինական ոչ մի բան քաղաքում չլինի»,-փետրվարի 8-ին տեղի ուենցած ավագանու խրհրդի նիստում հայտարարել է Կարեն Կարապետյան՝ անդրադառնալով բացօթյա առեւտրի կանխարգելման որոշման վերաբերյալ առեւտրականների դժգոհություններին:
Ինչ վերաբերվում է ժամանակի ընտրությանը, ապա, ըստ Կարապետյանի, ընտրվել է այս պահը, քանի որ պասիվ շրջան է առեւտրի համար. «Ինչի ենք ընտրել այս պահը, որովհետեւ պասիվ ձմեռ է, եւ բացօթյա առեւտուրը տեղափոխելը հեշտ է: Այս պահին 3 հազար հատ ավել տեղ կա մեր գործող օրինական շուկաներում, մենք շատ անելիք ունենք օրինական շուկաներում, այդ շուկաների ղեկավարների հիմնական մասը չի հասկանում, որ իրենք մեծ շանս ունեն, լավ բիզնես ունենալու: Ասֆալտի վրա դրած փող են աշխատում, ոչ մի քայլ չեն անում»,-մանրամասնել է Կարապետյանն ու հավելել, որ վարչական շրջանների ղեկավարների հետ միասին փորձում են շուկանների ղեկավարներին ճիշտ առաջարկ անել:
Բացի այդ, քաղաքապետի խոսքով, անցնելու են անօրինական կրպակների ապամոնտաժմանը. «Ինչ վերաբերվում է կրպակներին, ապա դրանցից որը լեգալ չի, հանելու ենք: Ես Երեւանի քաղաքացի եմ եւ շատ ցավում եմ, եթե որեւիցե մեկի եկամուտի վրա պրոբլեմ եմ ստեղծում: Բայց դա այդպես չի, դա բուտաֆորիա է»: Վերջում էլ հավելել է, որ հետ քայլ չեն անելու, եթե շուկանները քչություն անեն պատվիրելու են նորերը՝ սանիտարական բոլոր հարմարություներով, միայն թե մայրաքաղաքի տգեղությունը վերացնեն:





























