Լիտվայում հատուկ բանաձեւ են մշակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել  է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտենեն, հաղորդում է ադրբեջանական Vesti.az-ը:

«Լիտվայում մշակել են հատուկ բանաձեւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, եւ այդ բանաձեւը ստորագրել են մեր խորհրդարանի 50 անդամներ: Առաջիկայում տվյալ նախագիծը քննարկման է ներկայացվելու խորհրդարանում եւ, հուսով եմ, այն կընդունվի»,- ասել է նա:

Նշենք, որ Լիտվան 2011թ. նախագահում է ԵԱՀԿ-ում: