Ուժեղ քամու հետեւանքով, փետրվարի 6-ի առավոտյան հոսանքազրկվել են Լոռու մարզի Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Դաշտադեմ գյուղերը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ նշված գյուղերում էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ:

Իրականացված վթարա-վերականգնողական աշխատանքների արդյունքում Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ Միխայլովկա եւ Դաշտադեմ գյուղերի էլ.մատակարարման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն առավոտյան:

Ժամը 11.40-ին Շամլուղի քաղաքապետից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 7-ին ուժեղ քամին վնասներ է հասցրել քաղաքի շենք-շինություններին, կոտրել ապակիներ, պոկել տանիքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով: