Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրահանգել է երկրում  իշխանության խաղաղ փոխանցման ժամանակացույց պատրաստել` հստակ ժամանակային շրջանակներով: Այդ մասին փետրվարի 8-ին հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ճգնաժամից դուրս գալու համար նախագահը հանձնարարել է իշխանության հանձնման «ճանապարհային քարտեզ» պատրաստել` հստակ ժամանակային շրջանակներով»,- ասել է Սուլեյմանը:

Նշենք, որ հունվարի 25-ին Եգիպտոսում հակակառավարական ակցիաներ են սկսվել` Մուբարաքի հրաժարականի պահանջով: Ոստիկանության հետ բախումների հետեւանքով, տարբեր տվյալներով, 300-ից 350 մարդ է զոհվել: