Հայաստանի իշխող կոալիցիայում այժմ աշխատանքային նորմալ տրամադրություններ են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ խոսելով Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ լարվածության ուժեղացման մասին։
«Չեմ կարծում, որ Հայաստանի իշխող կոալիցիան վերջին իրադարձությունների հետեւանքով կփլուզվի։ Նման բան ուղղակի չի կարող լինել, եթե անգամ իշխանության շարքերում որոշակի փոփոխություններ տեղի ունենան»,- ասաց Բիշարյանը։




























