«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 8-ին տեղի է ունեցել 2 մլն դոլարի առուվաճառք՝ 363,01 դրամ միջին փոխարժեքով։ Բորսան բացվել է 1 դոլար/363 դրամ փոխարժեքով, իսկ առավելագույնը կազմել է 363,05։

Հարկ է նշել, որ վերջին օրերին բորսան հարաբերական կայունություն է դրսեւորում՝ պահպանելով դրամի արժեւորման միտումը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 7-ին դոլարի բորսայական փոխարժեքը 363,75 էր։