2013-ին ՀՅԴաշնակցությունը մասնակցելու է նախագահական ընտրություններին իր սեփական թեկնածուով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
Համենայն դեպս, ըստ նրա, ՀՅԴ-ում կան նման տրամադրություններ: «ՀՅԴ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, որն իրականացնում է սեփական քաղաքական կուրսը, եւ չի պայմանավորում իր գործունեությունը առանձին գործիչների անձով»,- հավաստիացրել է Շահբազյան:
Հիշեցնենք, որ 2008թ. ընտրություններին ՀՅԴ թեկնածուն՝ Վահան Հովհաննիսյանը ընդամենը 6 տոկոս էր հավաքել:





























