ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք մի շարք միջոցառումների հետ կապված հարցերի շուրջ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսված բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





























