Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաջորդ շաբաթ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Տոկիոյի այն մտահոգությունների ֆոնին, որ Վաշինգթոնը կարող է Ճապոնիայից պահանջել սահմանափակել իր արտադրանքի ներկրումն ԱՄՆ, հաղորդում է Reuters-ը:

Աբեն եւ Թրամփը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հայտարարել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը:

Գագաթաժողվի համար հիմք դնելու նպատակով երկու երկրների գլխավոր բանակցողները՝ Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Տոմիցու Մոտեգին եւ ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոներտ Լայթհիզերը սեպտեմբերի 24-ին կանցկացնեն առեւտրային բանակցությունների երկրորդ փուլը:

Թրամփը հասկացրել է, որ դժգոհ է 69 մլրդ դոլարի չափով ճապոնիայի առեւտրային հաշվեկշռի պրոֆիցիտից, ինչը ճապոնական մեքենաների ներկրման գրեթե երկրու երրորդն է կազմում եւ ցանկանում է, որպեսզի երկկողմ համաձայնությունը վերանայվի:

Տոկիոյի եւ Վաշինգթոնի միջեւ առեւտրային տարաձայնությունների սպառնալիքը առաջացել էր այն ժամանակ, երբ Թրամփը դարձավ նախագահ եւ խոստացավ վերանայել առեւտրային գործարքները, որոնք նա անարդար է համարում ամերիկյան ընկերությունների եւ աշխատողների համար:

Ճապոնիայում անհանգստացած են, որ Թրամփը առեւտրի դեֆիցիտը նվազեցնելու համար կպահանջի կրճատել ճապոնական ավտոմեքենաների ներկրումը: Նրանք նաեւ մտահոգված են, որ Թրամփը կարող է մաքսատուրքեր սահմանել մեքենաների եւ ավտոպահեստամասերի ներմուծման համար, ինչը լուրջ հարված կհասցնի ճապոնական տնտեսությանը:

ԱՄՆ-ն Չինաստանից հետո Ճապոնիայի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է: