Թուրքական «Etox» ընկերությունը, որը Թուրքիայում սպորտկառ թողարկող առաջին ընկերությունն է, նախատեսում է երեք ամիս անց ավարտել ավտոմեքենայի էլեկտրական տարբերակի աշխատանքները: Ընկերության ներկայացուցիչ Էրքան Մալկոչը հայտնել է, որ էլեկտրական մեքենայի առաջին մոդելը` Etox-ը կարող է ժամում մինչեւ 120 արագություն զարգացնել, եւ ամբողջական լիցքավորման դեպքում հատել 250 կիլոմետր: 

«Մենք պլանավորում ենք էլեկտրակառը վաճառքի հանել 30-35 հազար լիրայով, որը կազմում է մոտ 19-22 հազար դոլար»,-ասել է նա:  Etox-ի մարտկոցը հնարավոր կլինի լիցքավորել 10 դոլարով, ինչը կբավականացնի 250 կիլոմետր հատելու համար: «Դա 90 տոկոսով ավելի էժան է`բենզինի ներկայիս գների հետ համեմատած»,-նշել է Մալկոչը: