Մեծ Բրիտանիայի վարչապետի օգնականները գաղտնի գործողությունների ծրագիր են պատրաստում այն դեպքի համար, եթե նոյեմբերին Միացյալ Թագավորությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այս մասին կիրակի հայտնել է The Sunday Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականը նշում է, որ նման սցենարը միանգամայն հնարավոր է Լոնդոնի եւ Բրյուսելի միրեւ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունների տապալման դեպքում: Այս շաբաթ ավելի վաղ Մեյը այդ ուղղությամբ ստեղծված իրավիճակը փակուղային էր գնահատել, քանի որ ԵՄ-ն հրաժարվում է ընդունել հուլիսին Մեյի կառավարության ներկայացրած ծրագիրը:

Պարբերականը հայտնում է, որ Մեյը պատրաստ է կամավոր հրաժարական տալ 2019-ի ամռանը, որպեսզի առաջիկա ամիսներին պահպանի վարչապետի պաշտոնը եւ խուսափի վստահության քվեից, որը պատրաստ են նախաձեռնել տորի պատգամավորների մի մասը: