Եգիպտական դատարանը հաստատել է 2013 թվականին նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 13 ոստիկանի սպանության համար 20 դատապարտյալների մահապատիժները: «Դատավճիռը վերջնական է եւ չի կարող բողոքարկվել», - ասել է դատական պաշտոնան, հաղորդում է AFP-ն:
2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Մուրսիի տապալումից մեկ ամիս անց, անվտանգության ուժերը ուժի կիրառմամբ ցրել էին բողոքի ցույցերը, ինչի հետեւանքով ավելի քան 700 մարդ էր մահացել: Մի քանի ժամ անց, ամբոխը հարձակվել էր Կահիրեի շրջակայքում ոստիկանության բաժնի վրա, որտեղ 13 ոստիկան էր սպանվել:
Դատարանը նաեւ 80 մարդու 25 տարվա ազատազրկման է դատապարտել, վերոնշյալ միջադեպի հետ կապված եւս 34-ի տարբեր ժամկետների դատապարտել:




























