Ոստիկանները, սեպտեմբերի 23-ին, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցում գտնվող զվարճանքի կենտրոններից մեկում հայտնաբերել են 23-ամյա Ռոմեն Հ.-ին, որը կասկածվում է «Առինջ մոլում» ավազակային հարձակման մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է 1 օր առաջ «Առինջ մոլ»-ում 23-ամյա Անահիտ Թ.-ի նկատմամբ դանակով ավազակային հարձակում կատարելու մեջ։ Խուզարկությամբ՝ Ռոմեն Հ.-ի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար, որը նա հափշտակել էր Անահիտ Թ.-ից: Ռոմեն Հ.-ն ձերբակալվել է։
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թ.-ն Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար։




























