Երեւանի Խորհրդարանի փողոցի թիվ 4/1 շենքի մոտ փետրվարի 9-ին ավտոմեքենան բախվել է գազի խողովակին, առաջ բերելով գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում պարզվել է, որ «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է գազի արտահոսք, որը ժամը 01.15-ին դադարեցվել է «1-04» ծառայության աշխատակիցների կողմից:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը, թեթեւ մարմնական վնասվածքներով Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Հարութ Բարսեֆյանը եւ ուղեւոր 25-ամյա Նազելի Ազիզյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: