ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվել է Սարմեն Բաղդասարյանը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: