ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացել է Երեւանում փետրվարի 9-ին:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպման ավարտից հետո միջնորդները հրաժարվել են մեկնաբանություններից` չցանկանալով շփվել լրագրողների հետ:
Նշենք, որ այսօր` փետրվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել են Հայաստան: Նրանք հանդիպելու են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Փետրվարի 10-ին միջազգային միջնորդները կայցելեն Բաքու:




























