Հայաստանը չի կարող անմասնակից մնալ Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրին: Այս մասին սեպտեմբերի 26-ի ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, հայկական կողմի առաքելությունը Սիրիայում կլինի բացառապես մարդասիրական բնույթի եւ հայկական դրոշի ներքո կկատարվի: Նրանք մարդիկ են եւ բժիշկներ, որոնք հայաբնակ շրջաններում հումանիտար ականազերծում եւ բժշկական օգնություն կցուցաբերեն:

Ինչպես նաեւ մեր մասնագետների անվտանգությունն ապահովելու համար անձնակազմը: Առաքելությունը կիրականացվի միջազգային իրավունքի համաձայն, սիրիական կողմի հրավերի հիման վրա: Հրավերը ստացվել է մի քանի ամիս առաջ:

 «Մենք չենք կարող դիտորդներ մնալ: Սիրիայում հայկական մշակույթի մեծ ժառանգություն կա  եւ համայնք: Ցավոք, 120-140 հազար համայնքից կեսից քիչն է մնացել: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը եւ հայրենակիցներին», - ասել է Տիգրան Բալայանը: