ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Լեռնային Ղարաբաղ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի աղբյուրը, փետրվարի 9-ին համանախագահները հանդիպումներ կունենան ԼՂՀ ղեկավարության հետ:
Նշենք, որ այսօր` փետրվարի 9-ին ԵԱՀԿ` ղարաբաղյան հարցի կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել են Հայաստան: Արդեն կայացել է նրանց հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահները հանդիպելու են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Փետրվարի 10-ին միջազգային միջնորդները կայցելեն Բաքու:
Ի դեպ, սա համանախագահների առաջին այցն է տարածաշրջան այս տարվա ընթացքում:





























