Հայաստանում փետրվարի 2-9-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը: Արձանագրված ավազակային հարձակման` 1, կողոպուտի` 3, խուլիգանության` 4 եւ խարդախության 17 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 41 դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գուղության` 8, խարդախության` 1 եւ ավազակային հարձակման 2 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 1 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: