Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին բարձրացել են մինչեւ ռեկորդային մակարդակի։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը: FAO-ի (ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպություն) տվյալներով՝ պարենային ապրանքների գների ինդեքսը 7-րդ ամիսը շարունակ բարձրանում է եւ հունվարին հասել է 231 նիշի մակարդակին։ Նախորդ պիկը գրանցվել էր 2008 թ. հունվարին։ Վերջին 1 տարում գների աճը կազմել է 25 տոկոս։
2007-8 թ.թ. պարենային ճգնաժամի ընթացքում Համաշխարհային բանկը զարգացող երկրներում հաշվարկել է 870 մլն մարդ, որոնք սովել են կամ թերսնվել։ FAO-ի կանխատեսմամբ՝ առաջիկայում այդ թիվը կավելանա մինչեւ 925 մլն մարդ։



























