Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որոնք նախատեսում են ավելացնել աշխատաժամերը` հանգստյան օրերի կամ աշխատանքային օրն ավելացնելու հաշվին:

Կառավարող կոալիցիայի ներկայացուցիչներն, ըստ էության, օրինականացնում են արտաժամյա աշխատանքը, որն իրավունք է տալիս գործատուին շահագործել աշխատողին` չվճարելով ավելորդ ժամերի համար:

Ինչպես նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, Հայաստանում ստեղծված ծանր սոցիալական պայմաններում շատ գործատուներ գործող Աշխատանքային օրենսգրքի պայմաններում ստիպում է աշխատողներին աշխատել հանգստյան օրերին կամ արտաժամյա` ընդ որում չվճարելով: «Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ ամենը օրինականացվի»,- հարց է տալիս պատգամավորը:

«Ժառանգության» եւ ՀՅԴ-ի մյուս պատգամավորները կառավարող կուսակցությունների ներկայացրած փոփոխությունները շահագործում եւ իրավունքների խախտում են որակել:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում է 40-ժամյա աշխատանքային շաբաթ: