Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու հարցում օգնություն է խնդրում Գերմանիայից:
«Ինչպես միշտ, ռուսներն ինձնից խուսափում են: Գերմանիան պետք է օգտագործի իր կապերը եւ Ռուսաստանին հայտնի, որպեսզի նա հրաժարվի կոնֆրոնտացիայից, քանի որ բանակցությունը ավելի լավ միջոց է հարաբերություններ շտկելու համար»,-հայտարարել է Սահակաշվիլին, գերմանական Der Tagesspiegel պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Ռուսաստանը պետք է ընդհատի սահմանների զինված կենտրոնացումը, եւ անցնի երկխոսության:
Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության 47-րդ կոնֆերանսի շրջանակներում, Սահակաշվիլին հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:




























