ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը փետրվարի 8-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեվիդ Հոբսի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային Ժողովի համագործակցության, այս տարվա մայիսին Վառնայում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային եւ Բուխարեստում նախատեսվող աշնանային նստաշրջանների օրակարգերի հետ կապված հարցեր: