Բրազիլիայի հարավում Պարանա նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել համադասարանցիների վրա՝ տեղեկացնում է Globo-ն։

Դեպքի հետեւանքով երկու մարդ վիրավոր է։ Նրանցից մեկը ծանր վիճակում է։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցի շենքում, վաղ առավոտյան՝ դասերը սկսվելուց անմիջապես հետո։

15-ամյա դեռահասը կալանավորվել է իր ենթադրյալ հանցակցի հետ։ Հարցաքննության ժամանակ դպրոցականն ասել է, որ զենքը բերել է իրեն ծաղրող համադասարանցիներից վրեժ լուծելու համար։

Նրա ծնողները եւ հարցաքննվել են, իսկ նրանց տանը մի քանի միավոր զենք է գտնվել։