Արեւմտյան Նեղոսի տենդը դարձել է 31 մարդու մահվան պատճառ Հունաստանում։ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի (KEELPNO) վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ հանրապետությունում այդ վարակով հիվանդ է 271 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Միայն վերջին շաբաթվա ընթացքում 37–ն հիվանդացել է դրանով եւ 4–ն էլ մահացել։

Արեւմտյան Նեղոսի տենդի վարակը առաջին անգամ դրսեւորվել է 2010 թվականին Հունաստանում։ Հիվադության հարուցիչը մոծակներն են։