Քալիֆորնիայում՝ Սան Դիեգոյից ոչ հեռու, շնաձուկը հարձակվել է 13-ամյա տղայի վրա, հաղորդում է CNN-ը:
Երեխային հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակի մասին դեռեւս տեղեկություններ չկան:
Շնաձուկը տղայի վրա հարձակվել է Բիկոն լողափից 150-200 մետր հեռավորության վրա: Ձկնորսները լսել են երեխայի ճիչերն ու նրան դուրս բերել ջրից:




























