iPhone XS սմարթֆոններում լուրջ թերություն է հայտնաբերվել՝ կապված մարտկոցի լիցքավորման հետ, հայտնում է Engadget պարբերականը:
Նշվում է, որ հաղորդալարը միացնելուց հետո սմարթֆոնը դադարում է լիցքավորվել այն դեպքում, երբ iPhone-ի էկրանը անջատված վիճակում է: Անսարքությունը վերացնելու համար օգտատերերը ստիպված են միացնել iPhone-ի էկրանը կամ վերամիացնել մալուխը:
Ընդ որում՝ անլար կայանների միջոցով սմարթֆոնը լիցքավորելիս խնդիրներ չեն առաջանում: Apple ընկերությունը հայտնաբերված թերության մասին ներկայումս ոչ մի մեկնաբանություն չի կատարում:




























