Լոնդոնի բնակիչները, որ մինչեւ կոկորդը կուշտ են Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու գործընթացով, գոլորշին բաց թողնելու հնարավորություն են ստացել՝ մի քանի հուժկու հարված հասցնելով Brexit-ի գլխավոր հերոսների պատկերներով բոքսի տանձերին, ինչպիսին են Բորիս Ջոնսոնը եւ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է Reuters-ը:

Դրանից բացի, հատկացված կես ժամում լարվածությունից ազատվել ցանկացողներին առաջարկում են ծանր գնդակը նետել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի պատկերներին, եւ էլի նման վարժությունների մի ամբողջ համալիր:

Մարզումից հետո հանգստի համար հատուկ ստեղծվել է Մեյի նախորդ «Վախկոտ Քեմերոնի անկյունը», որն իր պաշտոնը լքել էր Brexit-ի հարցով հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո:

Brexfit-ի նշված մարզումներն անցկացվում են Gymbox ֆիթնես կենտրոնների ցանցում, որի ղեկավար Մարկ Դայփերն ասել է, որ Լոնդոնում հարցման ժամանակ իր ակումբների անդամները հենց այս թեման են համարում կյանքից գլխավոր հիասթափությունը: Մենք մտածեցինք, ի՞նչը կլինի հիասթափությունն ու զայրույթը հաղթահարելու լավագույն միջոցը, եթե ոչ Brexfit դասի ստեղծումը, ինչպես այն անվանել ենք, որ դուք կարողանաք ռեալ հարվածել բոքսի տանձի վրա պատկերված ատելի քաղաքական գործչի դեմքին»,- ասել է Դայփերը:

Վարժությունների ցիկլը մշակվել է զայրույթի կառավարման մասնագետի հետ համատեղ, ասել է ֆիթնես հրահանգիչ Բորիս Վիսոկոբորսկիսը:

Մինչեւ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը 6 ամսում Լոնդոնին այդպես էլ չի հաջողվել համաձայնության հասնել գործարքի պայմանների շուրջ: