Տասնամյակներով ձգվող խնդիրները կարող են լուծվել բլոկչեյնի եւ կրիպտոարժույթի օգնությամբ։ Այսպիսի կարծիք է հայտնել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը։ ՄԱԿ ԱԳ 73-րդ նստաշրջանում բանավեճերից մեկի ժամանակ քաղաքական գործիչն ասել է, թե թվային փողերը կարող են ազդել հասարակության հետագա զարգացման վրա՝ տեղեկացնում է РБК-ն։
«Բլոկչեյնը կրիպտոարժույթը դարձնում է փողերի անխուսափելի ապագա՝ ավելի թափանցիկ, քանի որ այս տեխնոլոգիան օգնում է լավ ընկերությունները տարբերել վատերից»,- հայտարարել է Մուսկատը։
Մուսկատը քաղաքական գործիչների կողմից նոր տեխնոլոգիաների մերժումը համեմատել է կառքերն ավտոմեքենաներով փոխարինելուց հրաժարվելու հետ։ Մալթայում լոյալ կարգավորման շնորհիվ երկրում գրանցված են բազմաթիվ բլոկչեյն-ընկերություններ։ Մարտին Մալթա է տեղափոխվել Binance բորսան, այնուհետեւ նրա օրինակին են հետեւել OKEx-ը եւ BitBay-ը։



























