Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
«Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝ Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ, Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրել է նա:




























