ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայկակ Արշամյանին ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկակ Արշամյանը սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում:




























