Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին՝ նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարևոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը և հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն ինչպես որ նախանշվել էին։

Ա․Մինասյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, որոնց հետ թեև կարճ, բայց բովանդակալից աշխատանք են իրականացրել, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկայանալ լավագույնս և պատվով ներկայացնել մեր երկիրը։

«Ձեզ արդյունավետ աշխատանք, եղեք երջանիկ ձեր ընտանիքում։ Սիրում և հարգում եմ բոլորիդ»,-իր խոսքն ավարտել է Արծվիկ Մինասյանը։

ՀՅԴ–ական եւ ԲՀԿ–ական նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատված են. Փաշինյան