«Սասնա ծռեր» խմի անդամ Պավել Մանուկյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց իր պաշտպան Ազատ Շահբազյանից հրաժարվելու մասին:

Նախագահող դատավոր Մեսրպոպ Մակյանի հարցին, թե ինչ պատճառով է հրաժարվում փաստաբանի ծառայություններից, Պավել Մանուկյանը պատասխանեց. «Խարդախ ա»:

Դատավոըը հորդորեց վիրավորական արտահայտություններ չհնչեցնել՝ նշելով, որ հենց նա է ընտրել իր պաշտպանին։ «Իմ ընկերն ա եղել նախկինում, բայց 30 տարվա ընկերները խարդախ դուրս եկան, լինում ա չէ՞»,-ասաց Պավել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով  հացադուլ սկսեցին։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։