Հինգշաբթի առավոտյան Բելգիայի Լիմբուրգ նահանգում գտնվող Տեսենդորլո կոմունայում Vynova քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդել է RTBF հեռուստառադիոընկերությունը, նախնական տվյալներով, Vynova-ի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, սակայն իշխանությունները խորհուրդ են տվել, որ մոտակա բնակելի շենքի բնակիչները չբացեն տների պատուհաններն եւ դռները:

Ձեռնարկությունից, որտեղ պայթյուն է տեղի ունեցել եւ որի պատճառները անհայտ են, գազի ամպ է բարձրանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: